Ռուբեն Հայրապետյանն անբեկանելի է ընտրություններից հետո պատգամավորական մանդատը թողնելու իր որոշման մեջ

Ռուբեն Հայրապետյանն անբեկանելի է ընտրություններից հետո պատգամավորական մանդատը թողնելու իր որոշման մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) պատգամավոր, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խորհրդարանում լրագրողներին հայտնել է, որ չի վերանայել առաջիկա խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու իր որոշումը: «Ես այն մարդկանց տեսակին եմ պատկանում, ովքեր ինչ ասում են, այն էլ անում են… Ես իմ տեղը չեմ տեսնում Ազգային Ժողովում»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերին հաճախ դարձած այցելությունների մասին լրագրողների հարցին, ապա նա դա բացատրել է նրանով, որ իր կողմից սիրված և հարգված մարդիկ են ընտրվել խորհրդարանի խոսնակ և փոխխոսնակ: Նա խոստացել է, որ մինչև լիազորությունների ժամկետի ավարտը ըստ հնարավորության բաց չի թողնելու խորհրդարանի նիստերը:

Ռուբեն Հայրապետյանը Ազգային Ժողովի նիստերին բացակայությունների ամենամեծ քանակն ունի:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---