Էդուարդ Շարմազանովն ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ

Էդուարդ Շարմազանովն ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ: Գաղտնի փակ քվեարկության արդյունքում Շարմազանովը 92 ձայն է ստացել, մինչդեռ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը` 6: Ընտրվելուց հետո իր խոսքում Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ՀՀԿ-ին, Հայաստանի նախագահին, կոալիցիոն կուսակցություններին` իր թեկնածությունն առաջադրելու և աջակցելու համար, իսկ ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցություններին` ընտրություններին մասնակցելու համար: Նրա խոսքով` իր ընտրվելը «ավանսով վստահություն է», և ինքը կփորձի իր գործունեության հինգ ամիսների ընթացքում արդարացնել այդ վստահությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---