ՏԱԼԼԻՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆ-88» ՖՈՏՈՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ10 դեկտեմբերի 2003 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին Էստոնիայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտում բացվել է «Հայաստան-88» ցուցահանդեսը` նվիրված Սպիտակի երկրաշարժի 15-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնք արված են աղետի գոտում` 1988 թվականի երկրաշարժի առաջին օրերին: Համաձայն Էստոնիայի հայկական ազգային միության տեղեկատվության` լուսանկարները 1990 թվականին նվիրել է տեղի հայ համայնքին ՀՀ ԱԳՆ բաժնի վարիչ Ջիվան Մովսիսյանը Էստոնիա կատարած այցի ընթացքում: Ցուցահանդեսի բացմանը ելույթ են ունեցել Էստոնիայի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տնօրեն Մատի Ռայդման, էստոնական խորհրդարանի պատգամավորներ, Էստոնիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Գարիկ Իկնոյանը, Տալլինում Հայկական եկեղեցու վանահայրը, «Էստոնիա-Հայաստան» ընկերության նախագահ Պրիյտ Խերոդեսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |