Դավիթ Նալբանդյանը ելույթ կունենա «Almirante Brown» Գավաթում![]() 7 դեկտեմբերի 2011 - 08:48 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Դավիթ Նալբանդյանը կմասնակցի «Almirante Brown» Գավաթին: 2010 թվականին այդ մրցաշարի հաղթող ճանաչված արգենտինահայ թենիսիստի մրցակիցները կլինեն Խուան Մոնակոն, Խուան Իգնասիո Չելան և Նիկոլաս Մասսուն (Չիլի): 2010թ. եզրափակչում Նալբանդյանը 6:0 և 7:6 հաշվով հաղթանակ տարավ Մոնակոյի նկատմամբ: Այդ մրցաշարից հետո Նալբանդյանը դեկտեմբերի 15-18-ը ելույթ կունենա «Copa Peugeot» առաջնությունում: Այդ մրցաշարերը նրա համար նախապատրաստական կլինեն 2012թ. Դևիսի Գավաթի մեկնարկից առաջ, հաղորդում է թենիսիստի պաշտոնական կայքը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |