Երևանի Օպերային թատրոնում սպասվում է բարեգործական համերգ

Երևանի Օպերային թատրոնում սպասվում է բարեգործական համերգ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու «Օպերա գալա» համերգը` թատրոնի մեներգիչների մասնակցությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են թատրոնից, համերգից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է թատրոնի փողային գործիքների ձեռքբերման ֆոնդին:

Մեներգիչները ելույթ են ունենալու թատրոնի նվագախմբի հետ (դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան): Փողային գործիքների խնդիրը Հայաստանի նվագախմբերում կարևորագույններից է: Դրանք մի քանի տարին մեկ փոխելու կարիք ունեն, և փողային գործիքների գինը ամենաբարձրներից է` երաժշտական գործիքների շուկայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---