ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին էմբարգո հայտարարել Իրանից ներմուծվող նավթի համար

ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին ու Ռուսաստանին էմբարգո հայտարարել Իրանից ներմուծվող նավթի համար

PanARMENIAN.Net - Եվրամիության երկրները փոխզիջման են եկել Իրանի դեմ նավթային էմբարգո սահմանելու հարցում: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, այդ մասին հայտարարել է ԵՄ էլեկտրաէներգետիկայի գծով գերագույն հանձնակատար Գյունտեր Էթինգերը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև Համաշխարհային նավթային կոնգրեսում Քաթարի մայրաքաղաք Դոհայում:

Ըստ Էթինգերի, Իրանի նավթի համար սահմանված էմբարգոն պետք է միավորի ոչ միայն ԵՄ երկրներին, այլ նաև Նավթի այլ խոշոր ներմուծողներին, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն: Նշենք, որ ԱՄՆ պատժամիջոցներն Իրանի դեմ նավթագազային ոլորտում գործում են դեռ Իրանի 1979թ. Իսլամական հեղափոխության ժամանակներից:

Մասնագետներից շատերը նշում են, որ վերջնական համաձայնագիրը Իրանի նավթային ներմուծման հարցում դժվար հասանելի է, քանի որ եվրոպական երկրներից շատերը կախված են նրա առաքումներից, հատկապես Լիբիայից արտահանման կրճատման ու Սիրիայի հանդեպ պատժամիջոցների ֆոնի վրա:

2011թ. նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան հայտարարել են Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին: Ընդ որում Ֆրանսիայի իշխանություններն առաջարկել են նոր «աննախադեպ» պատժամիջոցներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---