Մոսկվայի ԲԿՄԱ-ն բանակցություններ է սկսել Յուրա Մովսիսյանին ձեռք բերելու շուրջ 7 դեկտեմբերի 2011 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի ԲԿՄԱ-ն նախագահ Եվգենի Գիների գլխավորությամբ շահագրգառված է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններից օգտվելու հարցում: Ինչպես հաղորդում է tden.ru-ն, ակումբի ղեկավարն անձամբ է հանդիպել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ Մովսիսյանի հնարավոր տեղափոխումը քննարկելու նպատակով: «Բանակայիններն այժմ ակտիվորեն հարձակվող են որոնում: Շուտով թիմը կլքի լավագայուն ռմբարկուներից մեկը՝ բրազիլացի Վագներ Լավը: Անհայտ է նաև վնասվածք ստացած չեխ հարձակվող Տոմաշ Նեցիդի ճակատագիրը: Ուստի , հարձակվող ձեռք բերելն այժմ առաջնային խնդիր է ԲԿՄԱ-ի համար: Եվգենի Գիներն անձնամբ է հետևում այդ հարցին»,-ասել է աղբյուրը: Մովսիսյանը տեղափոխվել է «Կրասնոդար» ընթացիկ տարվա սկզբին 2 մլն եվրոյով: Սլավոլյուբ Մուսլինի թիմում հարձակվողը անց է կացրել 26 խաղ և 8 գնդակ է խփել ՌԴ առաջանության ընթացքում: Ֆուտբոլիստի շուկայական արժեքը մոտ 1,5 մլն եվրո է, նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014թ.: Եվրո-2012 ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողը խփել է 4 գոլ և արել է 5 գոլային փոխանցում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |