Լատվիայի ԱԳ նախարարը կարծում է, որ ԵԱՀԿ-ն պետք է խորացնի Ղարաբաղի վերաբերյալ բանակցությունները![]() 7 դեկտեմբերի 2011 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն պետք է ուսումնասիրի ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների խորացման հնարավորությունը: Այդ մասին Լիտվայում, ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստին, հայտարարել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչուս:Ինչպես Վիլնյուսից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Ռինկևիչուսը նշել է, որ բանակցությունների խորացումն անհրաժեշտ է այդ գործընթացում համագործակցության և առաջընթացի համար: Խոսելով Վրաստանում տիրող դրության մասին՝ Լատվիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը «աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»: Այդ առումով Էդգարս Ռինկևիչուսը նշել է Վրաստանում ԵԱՀԿ առաքելության վերականգնման անhրաժեշտությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |