Ուկրաինայում տեղի են ունեցել Սպիտակի երկրաշարժի հիշատակման միջոցառումներ 7 դեկտեմբերի 2011 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին ժամը 11.41-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում պատարգ մատուցվեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի զոհերի, հայտնում է Analitika.at.ua-ն: Կիևում պատարագը մատուցվեց մատուռում, որի հարևանությամբ կառուցվելու է ՀԱԵ մայր տաճարը: Հիշատակի միջոցառումներին մասնակցել են Կիևի հայ համայնքի և բնակչության ներկայացուցիչները, Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը: «Դելտեմբերի 7-ը սգո օր է հայ ժողովրդի համար: Հայ ժողովուրդը հիշում է և երախտապարտ է բոլոր նրանց, ով օգնության ձեռք մեկնեց՝ միայնակ չթողնելով Սպիտակի երկրաշարժի արհավիրքում: Առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեց եղբայրական Ուկրաինան: Մենք բոլորս հիշում ենք, ինչպես Վիկտոր Յանուկովիչը ամենասկզբից ակտիվ մասնակցություն ունեցավ երկրաշարժի հետևանքների վերացման գործում, նա ղեկավարում էր փրակարար ջոկատների ու շինջոկատների կազմավորումը: Այդ սխրանքը հավերժ կմնա մեր բոլորիս սրտերում: Բոլոր հայերի կողմից, որոնց միավորում է մեր Միությունը, անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում մեր ժողովրդին ծանր պահին սատարելու համար»,-հայտարարել է Վիլեն Շատվորյանը: 2008թ. Սպիտակում Վիկտոր Յանուկովիչի անունով հրապարակ ու փողոց անվանակոչվեց: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |