Հայ մասնագետը խորհուրդ է տալիս օգտագործել սառեցված թռչնամիս, այլ ոչ թե թարմ 7 դեկտեմբերի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Հայ արտադրողները պահանջում են վերանայել թռչնամսի ներկրման անցակետային քաղաքանությունը՝ երկրում դրա արտադրությունը խթանելու համար: Այս մասին դեկտեմբերի 7 Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա հաղորդել է, որ այս հարցի առնչությամբ բանակցություններ են տարվում Հայաստանի անցակետային համակարգի հետ, որպեսզի խնդրին լուծում տրվի: Վազգեն Սաֆարյանի խոսքով, այսօրվա դրությամբ Հայաստանում թռչնամսի պահանջարկը կազմում է 30 հազար տոննա, իսկ երկրում արտադրվում է ընդամենը 10 հազար: Միության նախագահը բարձրաձայնել է նաև 3-րդ երկներից Հայաստան ներկրվող մսի որակի վերաբերյալ հարցը: Այնտեղ 2-3 ամիսների ընթացքում ճտերի աճը հասցվում է տարօրինակ չափսերի: Անդրադառնալով թռչնամսի որակին, մարքեթոլոգ, «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա»՛ ԲԲԸ նախկին տնօրեն Մինասե Եփրեմյանը խորհուրդ տվեց օգտագործել սառեցվածը: «Մեր քաղաքացիները ձեռք են բերում թարմ մթերքը, և ապա, ելնելով մեր մենթալիտետից, պահում ենք այն՝ չիմանալով սառեցման կանոնները: Արդյունքում ստանում ենք բակտերիաների աճ և վտանգ մեր առողջությանը: Թռչնամիսը խորհուրդ է տրվում պահել 35 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանում»,- հավելել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |