Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

PanARMENIAN.Net - Սպիտակի երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այսօր Հայաստանում հարգանքի տուրք են մատուցում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: 23 տարի առաջ` դեկտեմբերի 7-ին, տարերային աղետն ավերիչ հարված հասցրեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններին:

Նալբանդ գյուղում գտնվող էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ Ռիխտերի սանդղակով: Պաշտոնական տվյալներով, երկրաշարժի արդյունքում զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 բնակիչ:

Նալբանդ գյուղը գետնի տակ անցավ, հիմնովին ավերվեց Սպիտակը, Գյումրու (Լենինական) շենքերի 80 տոկոսը: Սպիտակի երկրաշարժը XX դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը դարձավ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---