ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵՏԱՁՔԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ 9 դեկտեմբերի 2003 - 22:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ստորագրել է հրամանագիր` դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի հրավիրման մասին: Նստաշրջանն անցկացվում է Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ, որը գտնում է, որ դեռեւս չեն ընդունվել երկրի համար էական նշանակություն ունեցող մի շարք օրենքներ եւ նրանց ուղղումները: Այսպես, ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է այլընտրանքային ծառայության մասին օրինագիծը, որը Հայաստանը պարտավորվել է Եվրամիության առջեւ ընդունել մինչեւ այս տարվա վերջ: Բացի այդ, խորհրդարանը վերջնական չի ընդունել երկրի 2004 թվականի բյուջեն: Հաստատման ներկայացված օրինագծերի թվում նշված են մի շարք տնտեսական օրենքներ եւ զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքը: Հայ խորհրդարանականները պետք է նաեւ վավերացնեն հուշագիր, որի հիման վրա հայ զինվորականները հույն խաղաղարար գումարտակի կազմում կմեկնեն Կոսովո:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |