«Ժառանգություն». Երկրաշարժից 23 տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը

«Ժառանգություն». Երկրաշարժից 23 տարի անց դեռևս  արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը

PanARMENIAN.Net - Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգություն» կուսակցությունը լռությամբ հարգում է մեր հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը և կիսում նրանց հարազատների ցավը:

«Մենք նաև վրդովմունքով արձանագրում ենք, որ երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում «աղետի գոտի» հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում»,- նշվում է նրանց տարածած հաղորդագրության մեջ:

«Ժառանգությունը» գտնում է, որ ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաև երկրում սոցիալական բևեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---