2011թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի մասնավոր տրանսֆերտները կազմել են 1 559.9 մլն դոլար 7 դեկտեմբերի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - 2011թ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 1 559.9 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2010թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ 23,1% կամ 292.6 մլն դոլարով: Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը աճել է 12.2%՝ կազմելով 650.7 մլն դոլար, 2010թ հունվար-հոկտեմբեր ամիսների 580 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- հոկտեմբեր ամիսներին աճել է 32.3%-ով և կազմել 909.2 մլն դոլար՝ 2010-ի նույն ժամանակահատվածի 687.2 մլն դոլարի փոխարեն: Ընդ որում, զւոտ ներհոսքի ամենամեծ ծավալը՝ 938.7 մլն դոլար, ստացվել է Ռուսաստանից, հաջորդում է Ղազախստանը՝ 16,6 մլն դոլար, Ուկրաինան՝ 1,4 մլն դոլար, ԱՄՆ-ն՝ 467 հազար դոլար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |