Գուրգեն Արսենյան. ՀՀԿ-ն սպասվածից քիչ ձայներ կհավաքի

Գուրգեն Արսենյան. ՀՀԿ-ն սպասվածից քիչ ձայներ կհավաքի

PanARMENIAN.Net - Հանրապետական կուսակցությունը սպասվածից քիչ ձայներ կհավաքի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

«Քաղաքացիները դժգոհ են իրավիճակից երկրում, ինչը իշխող կուսակցության վարկանիշի նվազեցման պատճառ կդառնա»,-հայտարարել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում կայացած ընտրությունների ազդեցությանը Հայաստանի վրա, Արսենյանը նշել է, որ «անկասկած, ընտրությունների արդյունքները կազդեն ՀՀ իրավիճակի վրա»:

Նախօրեին տեղի ունեցան ԱԺ խոսնակի ընտրությունները, որի պաշտոնում ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը: Նույն օրը, գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ նախկին մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---