Մինչ այսօր հայկական ոչ մի ճաշատեսակ գրանցված չէ որպես հայկական

PanARMENIAN.Net - Հայկական ոչ մի ազգային կերակուր այսօր պաշտոնապես գրանցված չէ ոչ մի ցուցակում: Մամլո ասուլիսի ժամանակ Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ դեռ խորհրդային ժամանակներում Վրաստանը իր խոհանոցը պաշտոնապես գրանցել է որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, իսկ Հայաստանում ազգային կերակրատեսակներին վերաբերում են որպես քաղցը հագեցնելու միջոց և վերջ: Մամուլյանը նշեց, որ ՀԿ-ն հանդես է գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու առաջարկով:

Նոյեմբերի 29-ին ինդոնեզական Բալի կղզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6-րդ նստաշրջանի ժամանակ որոշվեց, հարիսան (քեշքեշ) ուտելիքը ընդգրկել ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում, որպես թուրքական մշակույթի մաս:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---