Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը 7 դեկտեմբերի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը, հաղորդում է իրանական խորհրդարանի պաշտոնական կայքը: Խորհրդարանի կայքի հաղորդագրությունում նաև ասվում է, որ ԱՄՆ երբեք չի հարգել Իրանի ժողովրդին: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության բացման մասին: Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «վիրտուալ ներկայացուցչությունը» Իրանում պետական դիվանագիտական առաքելության փոխարինողը չի լինի, այլ հակառակը, պետք է դառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև կամուրջ: Դեկտեմբերի 6 Իրանում իր գործունեությունն է սկսել ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը: Նրա կայքում, որը գործում է անգլերեն և պարսկերեն լեզուներով, ասվում է, որ ԱՄՆ կառավարությունն ընտրել է Իրանի ժողովրդի հետ հարաբերությունների կառուցման այս եղանակը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կայքում տեղադրված տեսահաղորդագրությունում ասել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության մասին, ինչպես նաև ԱՄՆ և Իրանի ժողովուրդների միջև երկխոսության խոչընդոտների մասին: Նա նաև հայտարարել է, որ վիրտուալ դեսպանատունը միջոց է հանդիսանալու 2 երկրների մերձեցմանը, միմյանց լավ հասկանալուն, խոչընդոտների հաղթահարմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |