Իմոն Գիլմոր. Հակամարտությունների կարգավորումը կլինի ԵԱՀԿ-ում Իռլանդիայի նախագահության առաջնահերթություններից 7 դեկտեմբերի 2011 - 17:27 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ապագա գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Իմոն Գիլմորը Լիտվայում ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստի ավարտին ներկայացրել է կազմակերպությունում Իռլանդիայի նախագահության հիմնական առաջնահերթությունները, հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Վիլնյուսից: Ըստ նրա, առաջին գերակայությունը կլինի հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման պոտենցիալի հզորացումը: Գիլմորը հավելել է, որ Իռլանդիան նման հակամարտությունների լուծման մեծ փորձ ունի, որը մտադիր է կիրառել: Նա նաև հավելել է, որ 2012թ. ապրիլին մտադիր է Դուբլինում գումարել ԵԱՀԿ անդամ երկրների խորհրդակցություն, որտեղ իռլանդական կողմը իր փորձը կկիսի հակամարտությունների կարգավորման ու հետհակամարտային խնդիրների լուծման ոլորտում: Որպես երկրորդ գերակայություն Իմոն Գիլմորը նշել է պայքարը կոռուպցիայի դեմ և կառավարման կանոնակարգումը, երրորդը՝ խոսքի ազատության ապահովումն ու ԶԼՄ-ների ազատության ապահովումն է, այդ թվում էլեկտրոնային: Ավելի մանրամասն Իռլանդիայի նախագահության առաջնայնությունները Գիլմորը կներկայացնի հունվարի 12-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդում, որտեղ նախագահությունը կազմակերպությունում Լիտվայից կանցնի Իռլանդիային: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |