Զոհրաբ Մնացականյան. ԵՄ հետ շարժունակության գործընկերությունը նպաստում է մարդկային պայմանների բարելավմանը 7 դեկտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված Եվրոպական Միության հետ Շարժունակության գործընկերությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովի նպատակն էր քննարկել Արևելյան հարևան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը և 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը: Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով ընդգծեց, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաև ավելի լայն` Եվրոպական Միության հետ միջմարդկային շփումների դյուրացման և ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշեց, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձևավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակում թիրախային ծրագրեր և կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար: Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն«Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը: Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի և Եվրոմիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և ՀՀ քաղաքացիների օրինական մուտքը կանոնակարգելը:
Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |