Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Այսօր` ժամը 18։24-ի սահմաններում, հրդեհի ահազանգ է գրանցվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։36-ին և մարվել 18։43-ին։Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և սեղան: Տուժածներ չկան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---