Բրազիլիայի իշխանությունները դիտարկում են օրինագիծ, որը կթույլատրի ալկոհոլի վաճառքը ԱԱ – 2014-ում

PanARMENIAN.Net - Բրազիլիայի իշխանությունները դիտարկում են օրինագիծ, որը կթույլատրի ալկոհոլի վաճառքը ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Օրենսդրական ժողովը Բրազիլիայի ազգային կոնգրեսի ստորին պալատ է ներկայացրել «2014թ. աշխարհի առաջնության մասին օրենքը», որը կդիտարկվի երեք ընթերցմամբ: Այդ օրինագիծը նախատեսում է օրինականացնել սպորտային միջոցառումների, այդ թվում` ԱԱ-2014-ի անցկացման ժամանակ երկրի բոլոր մարզադաշտերում, հատուկ բարերում և ռեստորաններում ալկոհոլային խմիչքի վաճառքը:

Նման օրենք ընդունելու գաղափարը ծագել է ՖԻՖԱ-ի հետ Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի քննարկումների ընթացքում: ՖԻՖԱ-ն այդպիսով ուզում է պաշտպանել հովանավորների կոմերցիոն շահերը: Օրինագծի ընդունման դեպքում այն հաստաստման կուղարկվի խորհրդարանի վերին պալատ, որը կկարողանա ստորագրել այն մինչև տարվա վերջ:

Եվրոպայի 2012թ. ապագա առաջնությունում արդեն թույլատրված է գարեջրի վաճառքը. 2011թ. սեպտեմբերին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկին ստորագրեց լեհական սեյմի ընդունած օրենքը, որը եվրահանդիպումների ժամանակ թույլատրում է իրացնել ալկոհոլային խմիչք, որում ալկոհոլի պարունակությունը չի գերազանցում 3,5 տոկոսը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---