Բրյուսելում բացվում է Եվրամիության երկրների գագաթաժողովը

Բրյուսելում բացվում է Եվրամիության երկրների գագաթաժողովը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում բացվում է Եվրամիության երկրների գագաթնաժողովը, որը երկու օր կտևի, հաղորդում է Եվրախորհրդի մամլո ծառայությունը: Գագաթաժողովի աշխատանքի առաջին օրվա գլխավոր հարցը կդառնա համաեվրոպական պարտքային ճգնաժամից դուրս գալու հնարավոր տարբերակների շուրջ քննարկումը, որը տեղի կունենա հանդիպման մասնակիցների ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ: Ընթրիքին հրավիրված է նաև Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին:

Ինչպես հաղորդում է 1news.az-ը, հղում կատարելով ՌԲԿ-ին, պարտքային ճգնաժամի հարցը դիտարկվելու է նաև գագաթաժողովի երկրորդ օրը` դեկտեմբերի 9-ին` աշխատանքային նիստի ժամանակ: Կուսումնասիրվեն նաև եվրոպական տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ առաջարկները: Սպասվում է, որ գագաթաժողովի ժամանակ կստորագրվի Եվրամիությանը Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը և կբարձրացվի Բուլղարիայի և Ռումինիայի` Շենգենյան համաձայնագրի գոտի մտնելու հարցը: Բացի այդ, կարծիքներ կփոխանակվեն Իրանում առկա իրադրության առնչությամբ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---