Իսրայել. Ռուսական զենքի առաքումը Սիրիա ոչ մի լավ բանի չի հանգեցնի 8 դեկտեմբերի 2011 - 09:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱԳ նախարար, փոխվարչապետ Ավիգդոր Լիբերմանը անհանգստություն է արտահայտել Սիրիա ժամանակակից ռուսական զենքի առաքման կապակցությամբ, փոխանցում է Ինտերֆաքսը: «Ժամանակակից զենքի առաքումը Սիրիա, հատկապես այսօր, երկրում անկայունության և ձգձգված ճգնաժամի պայմաններում, կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների: Հուսով ենք, որ մեր նկատողությունները ռուսական կողմը նկատի կունենա և՛ այս հարցի, և՛ մի շարք այլ հարցերի վերաբերյալ՝ ներառյալ Իրանը»,- հայտարարել է նա: Դեկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ Ռուսաստանը Սիրիա է ուղարկել «Յախոնտ» թևավոր հրթիռներով «Բաստիոն» ափամերձ համալիրը ՝ համաձայն 2007թ կնքված պայմանագրի: Մինչ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են ընդունում Իրանի միջուկային ծրագրի դեմ, Ռուսաստանը կարծում է, որ այս ծրագրից բոլոր հարցերը թոթափելու միակ ճանապարհը Իրանի և «վեցնյակի» միջև բանակցությունների վերականգնման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |