Անդերս Ռասմուսեն. ՌԴ հակազդեցությունը ՀՀՊ-ին միջոցների անիմաստ վատնում է![]() 8 դեկտեմբերի 2011 - 10:06 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին գումարը ծախսել երկրի արդիականացման վրա, այլ ոչ թե պատասխան միջոցների, որոնք Մոսկվայի պատկերացմամբ, կարող են չեզոքացնել ԱՄՆ ՀՀՊ օբյեկների տեղադրման էֆեկտը Արևելյան Եվրոպայում, գրում են ռուսական ԶԼՄ-ները: «ՀՀՊ համակարգի դեմ ռուսական միջոցները կդառնան փողերի անիմաստ վատնում»,- հայտարարել է Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայանալիք դաշինքի 28 անդամ- երկրների ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին: «Այդ միջոցներն ավելի մեծ օգուտով կարելի էր ծախսել ի բարօրություն ազգի, նոր աշխատատեղերի ստեղծման և ռուս հասարակության արդիականացման համար»,- հայտարարել է նա: Ընդ որում, Ռասմուսենը նկատել է, որ ՌԴ նախագահը «բանակցությունների համար դուռը բաց է թողել»: «Իմ գնահատմամբ, մենք դեռ ժամանակ ունենք փոխզիջումների հասնելու համար»,- ընդգծել է գլխավոր քարտուղարը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նոյեմբերի վերջին հայտարարել էր այն մասին, որ Ռուսաստանը կոշտ միջոցներ կձեռնարկի ԱՄՆ-ի կողմից Եվրո ՀՀՊ համակարգի շահագործման դեպքում: «Չնայած ԱՄՆ իշխանությունների այն համոզմունքին, որ Եվրո ՀՀՊ չի ուղղվելու Ռուսաստանի դեմ, որոշ երկրների օրենսդիրներ բացահայտ ասում են. նկատի ունեցեք՝ դա ձեր դեմ է՛՛,- հիշեցրել է Մեդվեդևըը Ռուսաստանի մտավախությունների էությունը: Ռուսաստանը և ՆԱՏՕ-ն պայմանավորվել էին համագործակցել Եվրո ՀՀՊ ծրագրի շրջանակներում մեկ տարի առաջ Լիսաբոնում կայացած գագաթաժողովում: Սակայն բանակցությունները փակուղի էին մտել, քանի որ ԱՄՆ հրաժարվել էր տրամադրել իրավաբանական երաշխիքներ, որ տվյալ համակարգը չի ուղղվի ռուսական զսպման ուժերի դեմ: ԱՄՆ ծրագրում է Եվրոպայում ստեղծել, այսպես կոչված, ՀՀՊ երրորդ հենակետային շրջանը: ԱՄՆ պլանները՝ ՀՀՊ տարրերը Չեխիայում և Լեհաստանում տեղադրելու մասին, ավելի վաղ առաջացրել էին սուր քննադատություն Մոսկվայի կողմից: Չեխական տարածքում առաջարկվել է ամերիկյան ՀՀՊ համակարգի ռադիոլոկատոր տեղափոխել, իսկ Լեհաստանում՝ ԱՄՆ հակահրթիռային բազան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |