Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է կրկին օրակարգում հայտնվել Շվեյցարիայի միջնորդությամբ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է կրկին օրակարգում հայտնվել Շվեյցարիայի միջնորդությամբ: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Վիլնյուսում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է վարել իր շվեյցարացի պաշտոնակից Միշլին Քալմի-Ռեյի հետ: Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ, բանակցությունների հիմնական թեման իրադրությունն էր Կովկասում, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որում Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---