Վիլֆրիդ Մարթենս. Հայաստանը Եվրոպայի համար դարպաս է դեպի Արևելք![]() 8 դեկտեմբերի 2011 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսը Հայաստանի նախագահին հանձնել է ԵԺԿ-ի կրծքանշանը. «Հայաստանում ավանդույթը թելադրում է հպարտությամբ կրել կուսակցական կրծքանշանը, որն արտացոլում է նվիրվածությունն այդ կրծքանշանը խորհրդանշող արժեքներին»: Մարթենսը նշել է, որ Հայաստանը ներկա է Եվրոպայում, հատկապես՝ Ֆրանսիայի այդ հատվածում և դարպաս է Արևելքի ու Արևմուտքի միջև: «Մենք ողջունում ենք ԵԺԿ շարքերում ընդգրկվելու Ձեր որոշումը: Հայաստանում առկա իրադրությանը ծանոթանալու համար երկիր ժամանած կուսակցության ներկայացուցիչները շատ ոգևորված էին»,- նշել է կուսակցության նախագահը: Մարթենսը նկատել է նաև այն համարձակ քայլերը, որոնք ձեռնարկում է Հայաստանն արտաքին քաղաքականության հարցերում, մասնավորապես, նկատի ունենալով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկը: Վերջում Մարթենսն ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար կարևորագույն մի օր՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի մահվան պատճառ դարձած 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցի օրը: Նա նշել է, որ հիշում է համերաշխության այն զգացումը, որով այդ օրը համակվել էին Հայաստանին օգնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |