Հայաստանը կքննարկի հայ-վրացական սահմանի անցակետերի արդիականացումը ՎԶԵԲ-ի ու ԵՆԲ-ի հետ![]() 8 դեկտեմբերի 2011 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-15-ը Հայաստանում կլինի Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությունը, որոնց ներկայացուցիչների հետ կքննարկվեն հայ-վրացական սահմանի երեք՝ Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի հսկիչ անցակետերի արդիականացման հարցը: Դեկտեմեբրի 8-ին կառավարության նիստում այդ մասին հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ ներդրումների հարցը կքննարկվի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ, որպեսզի արդեն 2012թ. առաջին եռամսյակում մեկնարկեն շինարարական աշխատանքները: Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի և Լոռու մարզի Ձորամուտի (գյուղ Գոգավան) գյուղական համայնքների, քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի կատեգորիան փոխելու մասին: Առաջիկա 2 տարում 42 մլն եվրո կներդրվի վերոնշյալ երեք անցակետերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |