Հայաստանում տարածված կիբերհանցագործություններից է պոռնկագրական բնույթի բովանդակության տարածումը սոցիալական ցանցերում![]() 8 դեկտեմբերի 2011 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացած «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսի առաջին կեսին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորում կատարվող հանցագործություններրի դեմ պայքարի բաժնից Անդրեյ Յաշչյանը ներկայացրեց Հայաստանում տարածված կիբերհանցագործությունների հանցատեսակները և դրանց դեմ պայքարի մեթոդները: Նրա խոսքով ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ինտերնետը գնալով մարդկանց կյանքում ավելի մեծ դեր է խաղում և դրա հետ զուգահեռ մեծանում են կիբերհանցագործությունները: Ըստ ՀՀ ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի տվյալների, Հայաստանում լայն տարածում ունի համակարգչային տեղեկություններին ապօրինի տիրանալու հանցատեսակը: «Համակարգչային տեղեկություններ են համարվում կրեդիտ քարտի ժապավենի մեջ պահպանվող տեղեկությունները ընդհուպ մինչև բջջային SIM քարտի տեղեկատվությունը: Դրանք պատճենահանելու փորձերը հանցանք են համարվում»,-նշեց Անդրեյ Յաշչյանը: Ըստ նրա, Հայաստանում կիբերհանցագործությունների տարածված հանցատեսակներից է նաև վնասակար ծրագրերի մշակումը և տարածումը: «Հայաստան ներկրում են համակարգչային ծրագրերով սկավառակներ, որոնք պարունակում են վիրուսներ: Հանցանք է համարվում նաև վնասակար այն ծրագրերի օգտագործումը, որոնք նպատակ ունեն այլ սարքավորումների մեջ մուտք գործել»,- ասաց Անդրեյ Յաշչյանը և շարունակեց ներկայացնել Հայաստանում վերջին շրջանում առավել լայն տարածում գտած կիբերհանցագործությունների պոռնկագրական բնույթի նկարներ, ֆայլերի տարածումը: «Պոռնկագրական բնույթի բովանդակություն հատկապես տարածվում են սոցիալական ցանցերում: Տարբեր անձինք բացում են անհատական էջեր և տարածում նմանատիպ նկարներ: Շատ հաճախակի դա կատարվում է այլ՝ երրորդ անձի անունով` վերջինիս վարկաբեկելու նպատակով»,-ասաց նա և հավելեց, որ տարածված հանցատեսակ է նաև սոցիալական ցանցերում շորթումը և սպառնալիքը: Այն է, երբ կրկին սոցցանցերում այլոց անուններով էջեր են բացում, պոռնկագրական նկարներ տարածում և ապա գումար պահանջում էջի վերացման դիմաց: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |