Հայաստանը դրամաշնորհ կստանա Ավստրիայից «Կարգավորման գիլյոտին» ծրագրի իրականացման համար![]() 8 դեկտեմբերի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 8-ին հավանություն է տվել Հայաստանի կառավարության և «Ավստրիայի զարգացման գործակալություն» ՍՊԸ միջև դրամաշնորհային համաձայնության կնքմանը: Ինչպես հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկաբար Դավիթ Սարգսյանը, ստորագրված փաստաթղթի շրջանակներում Հայաստանը համապատասխան ավստրիական կառույցից կստանա 500 200 եվրո «Կարգավորման գիլյոտին» ծրագրի իրականացման համար: Նոյեմբերի 7-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի և միջազգային դոնորների միջև մտադրությունների մասին նամակ է ստորագրվել տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Մտադրությունների մասին նամակով միջազգային դոնոր կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում նպաստել Հայաստանում «Կարգավորող գիլյոտինի»՝ արագ բարեփոխումների գործիքի ներդմանը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին նորացնել կանոնակարգող քաղաքականությունը և բարելավել գործարար միջավայրը՝ նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |