Փորձագետ. Բաշար Ասադի ռեժիմի տապալման դեպքում հայկական համայնքը կարող է վտանգի մեջ հայտնվել 8 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Բաշար Ասադի ռեժիմի տապալման արդյունքում հայկական համայնքը կարող է վտանգի մեջ հայտնվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, հայ համայնքը լավ է ինտեգրվել հասարակությանը: Արևելագետը, մասնավորապես, նշել է, որ Ասադի կառավարման ընթացքում հայերն ապրել են ոչ միայն բարեկեցիկ, այլ նաև ապահով: «Եթե Ասադի ռեժիմն անկում ապրի, ապա Սիրիայի հայ համայնքը վտանգի մեջ կլինի, քանի որ նրա դեմ հիմնականում պայքարում են իսլամամետ ուժերը, որոնք հայտնի են իրենց՝ քրիստոնյաների հանդեպ բացասական վերաբերմունքով, մասնավորապես հայերի»,- ընդգծել է նա: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ հայերի համար վտանգ է ներկայացնում նաև տարածաշրջանում Թուրքիայի դիրքի ամրապնդումը: Նրա խոսքով, Անկարան օգտվել է արաբական աշխարհում կատարվող փոփոխություններից նրա համար, որպեսզի ամրապնդի իր դիրքերը: Այս համատեքստում նա նկատել է, որ եթե Սիրիայում իշխանության գան իսմալամետ ուժերը, ապա Թուրքիայի ազդեցությունը երկրում կմեծանա, ինչն անցանկալի է նաև հայերի համար: Անդրադառնալով նրան, արդյոք Սիրիայի հայ համայնքը կարող է ներգաղթել Հայաստան, Սաֆարյանն ասել է, որ երկրում այնքան էլ բարենպաստ պայմաններ չկան և երկիրը մեծ ռեսուրսներ չունի, որպեսզի ապահովի ներգաղթյալների նման հոսքն ամեն անհրաժեշտով, սակայն երկիրը պետք է պատրաստ լինի դրան»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |