Ռուբեն Սաֆրաստյան. Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները 8 դեկտեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պաշտպանի աշխարհի բոլոր հայ համայնքները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, դա անհրաժետ է նրա համար, որ «բոլորն իմանան, որ հայ համայնքները հուսալի հենարան ունեն»: «Բոլոր հայերը պետք է իմանան, որ իրենց մեջքին պետությունն է կանգնած, որն անհրաժեշտության դեպքում կարող է նրանց պաշտպանել»,- ասել է նա: Ընդ որում, թուրքագետը նկատել է, որ դա կարևոր է ոչ միայն հայերի համար, այլ նաև այն երկրների համար, որտեղ գոյություն ունեն նմանատիպ համայնքներ, որպեսզի նրանք իմանան, որ հայերը պաշտպանված են: Անդրադառնալով այն հարցին, արդյոք նման դեպքում տվյալ երկրի հետ հարաբերությունները չեն վատանա, նա պատասխանել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի համապատասխան քայլերի: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել |