Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին մեղադրում է բողոքներ հրահրելու մեջ![]() 8 դեկտեմբերի 2011 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ Պետքարտուղարի բառերն այն մասին, որ Ռուսաստանում ընտրություններն արդար չէին, ընդդիմադիրների համար ազդանշան հանդիսացավ: Նրա կարծիքով քաղաքցիների մեծ մասը «չի ցանկանում, որ իրավիճակը Ռուսաստանում զարգանա այնպես, ինչպես Ղրզստանում և Ուկրաինայում»: Պետդումայի ընտրություններից հետո առաջին անգամ ռուս վարչապետը, մեկնաբանել է ընդդիմության բազմաթիվ հանրահավաքները, որոնք ացկացվել են Մոսկվայում և Պետերբուրգում դեկտեմբերի 4 ընտրություններից հետո: Ակցիայի մասնակիցները կարծում են, որ ընտրությունները կեղծված են «Եդինայա Ռոսիան» ստացել է ավելի շատ ձայն, քան իրականում նրան տրվել է: Պուտինը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շտապել է դումայի ընտրությունների հետ կապված գնահատականներում: «Ես նայեցի մեր ամերիկացի գործընկերների առաջին արձագանքին: Առաջինը, ինչ արեց պետքարտուղարը, ասաց, որ դրանք կեղծ և անարդար էին, չնայած որ դեռ չէր ստացել ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների բյուրոյի դիտարկումների արդյունքները»,- հայտարարել է Պուտինը, ասելով, որ ինքն անձամբ անցած ընտրություններին ոչ մի գնահատական տալ չի կարող: «Նա երկրի ներսում մեր որոշ գործիչներին տոն է տվել: Նրանք այդ ազդանշանը ընկալել են և ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ, ակտիվ աշխատանք են սկսել»,- հավելել է Պուտինը: Պուտինի խոսքով, եթե փողոցային ցույցերի ընթացքում մարդիկ գործում են օրենքի սահմանում, նրանց պետք է իրավունք տրվի արտահայտել իրենց ձայնը, հակառակ դեպքում օրինապահ մարմինները պետք է պահանջեն օրենքի իրականցում բոլոր միջոցներով: «Հենվելով ճնշող մեծամասնության վրա, մենք պետք է երկխոսություն անցկացնենք նրանց հետ, ովքեր ընդդիմանում են և նրանց հնարավորություն տանք արտահայտվել՝ կիրառելով ցույցերի իրենց իրավունքը»,- հայտարարել է Պուտինը Ազգային միացյալ ճակատի դաշնային համակարգող խորհրդի նիստում: Երեքշաբթի՝ իշխանությունների կողմից չարտոնված բողոքի ակցիաների ընթացքում «Տրիումֆալնայա» հրապարակում, տարբեր տվյալներով, ձերբակալվել է 600-1000 մարդ, հաղորդում է BBC: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |