Իտալիան ակտիվացնում է հարաբերությունները հայ գործարարների հետ 8 դեկտեմբերի 2011 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Ես ինձ պատասխանատու եմ զգում և պահպանում եմ հավատարմությունը Հայաստանի ու Իտալիայի միջև հարաբերությունների բարելավմանը»,-հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին PanARMENIAN.Net ի հետ հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա պատկերացնում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի քանի հիմնական ուղղություն է առանձնացրել: «Այժմ ես աշխատում եմ Հայ-իտալական ձեռներեցների ասոցիացիայի ստեղծման նախագծի վրա»,-ասել է նա: Դեսպանն ընդգծել է, որ դա լավ հիմք կծառայի կրթության ու մշակույթի ոլորտում հետագա համագործակցության համար: Դեսպանը հավելել է, որ մի շարք իտալացի ձեռներեցներ արդեն ցանկություն են հայտնել համագործակցություն սկսել: «Ես կապվել եմ մի քանի գործարարների հետ, որոնք ողջունել են ասոցիացիայի ստեղծման գաղափարը, ինչն արդեն իսկ խորհրդանշում է առկա հարաբերությունների մակարդակը: Այդ նախագծից հետո մենք կկարողանանք ընդլայնել դաշտը ու ծրագրեր սկսել ուսանողների փոխանակման, համատեղ համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման ուղղությամբ և այլն»,-ամփոփել է Սկապինին: Ասոցիացիայի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2012թ. սկզբում, և մոտ ապագայում կմեկնարկեն:- Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |