Նկարիչների միությունում բացվել է «Երջանիկ ընտանիք» ցուցահանդես-մրցույթը

Նկարիչների միությունում բացվել է «Երջանիկ ընտանիք» ցուցահանդես-մրցույթը

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 8-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Երջանիկ ընտանիք» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը: Այն կազմեկերպել է «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ն: ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսին մասնակցում են Երևանից և մարզերից շուրջ 30 պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ` 85 լուսանկարներով:

Ցուցասրահում դրված են նաև ստվարաթղթից պատրաստված կանացի սիլուետներ, որոնց վրա գրված են բռնության ենթարկված կանանց պատմությունները: Դա, ըստ ՀԿ նախագահի, արված է հակասություններն ընդգծելու համար:

Հաղթողների անունները պարզ կդառնան դեկտեմբերի 9-ին, որոնց կորոշի հատուկ ժյուրին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---