Վաղը հայտնի կդառնան «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների 9-րդ մրցույթի հաղթողները 8 դեկտեմբերի 2011 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-ին կկայանա «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների 9-րդ մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է: «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել է 44 լրագրող Երևանից և հանրապետության մարզերից: Ներկայացվել է 60 աշխատանք (40 տպագիր, 5 ռադիո, 15 հեռուստատեսային): Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խորը և բազմակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին և պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու և ձայնագրելու էթիկան: Մրցանակաբաշխության արարողությանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունը պատվոգիր կշնորհի այն լրատվամիջոցին, որը ողջ տարվա ընթացքում հետևողականորեն անդրադարձել է հաշմանդամության հիմնախնդրին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |