Երևանում քննարկել են միգրացիոն հոսքերի կանոնակարգմանն առնչվող խնդիրները![]() 8 դեկտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Ռենատե Հելդին, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: Կողմերը քննարկեցին միգրացիոն ոլորտում համագործակցության հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ միգրացիոն հիմնախնդիրները մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ այս համատեքստում բարձր է գնահատվում ՄՄԿ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը: Նա հատկապես կարեւորեց ՄՄԿ-ի ներդրումը ՀՀ կառավարության կողմից միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների գործում, մասնավորապես` կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ անձը հաստատող բիոմետրիկ քարտերի համակարգի ներդրման հարցերում: Փոխվարչապետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միգրացիոն հիմնախնդիրների շուրջ ներկայումս ընթացող բոլոր միջազգային նախաձեռնություններին: Զրուցակիցները միաժամանակ անդրադարձան աշխատանքներն առավել համագործակցված կազմակերպելու խնդրին: Փոխվարչապետը նշեց, որ 2010 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգը», իսկ մեկ ամիս առաջ` «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ գործողությունների ծրագիրը»: 2012թ. սկսվելու է ծրագրով նախատեսված գործողությունների իրականացումը, եւ Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ ՄՄԿ-ն ակտիվորեն կաջակցի ՀՀ կառավարությանն այդ գործում: Իր հերթին Ռենատե Հելդը հավաստիացրեց որ ՄՄԿ-ն հնարավոր առավելագույն աջակցություն կցուցաբերի այս կարեւորագույն ծրագրի իրականացման գործում: Բացի այդ, ՄՄԿ-ն պատրաստ է ներդրում ունենալ նաեւ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագրից բխող կոնկրետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում է «Շարժունակության շուրջ գործընկերություն» վերջերս ստորագրված ՀՀ-ԵՄ քաղաքական հռչակագրի շուրջ դեկտեմբերի 7-ին ՄՄԿ-ի եւ ՀՀ կառավարության կողմից Երեւանում կազմակերպված համաժողովին մասնակցելու, ինչպես նաեւ ՄՄԿ գրասենյակի Հայաստանում ծավալած գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Հանդիպման ավարտին փոխվարչապետը ՄՄԿ տարածաշրջանային տնօրենին փոխանցեց ՄՄԿ գլխավոր տնօրենի` 2012թ-ին Հայաստան այցի հրավերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |