Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեներից մեկի բյուրոյի փոխնախագահ![]() 8 դեկտեմբերի 2011 - 14:46 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. դեկտեմբերի 5-7-ը Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման հարցերով միջկառավարական կոմիտեի 5-րդ նիստը: Նիստին մասնակցում էին 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միացած անդամ երկրները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ: Դեկտեմբերի 7-ին Հայաստանը ընտրվեց կոմիտեի բյուրոյի փոխնախագահ և որպես 2012 թ. հիմնական զեկուցող հանդես կգա ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության փորձագետ Արտաշես Առաքելյանը, հայտնում է մշակույթի նախարարությունը: Միջկառավարական կոմիտեն ստեղծվել և գործում է 2005 թ. ընդունված «Մշակութային ինքնարտահայտումների բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հիման վրա, որին Հայաստանը միացել է 2007 թ: Հայաստանը վերոնշյալ կոմիտեի անդամ է 4 տարի ժամկետով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |