Միշել Պլատինին խորհուրդ է տալիս, թե ինչպես կարելի է ձեռք բերլ Եվրո-2012-ի տոմսեր 8 դեկտեմբերի 2011 - 15:29 AMT PanARMENIAN.Net - «Ես հասկանում եմ, որ Եվրո-2012-ի մարզադաշտերում բոլոր ցանկացողների համար տեղ չի լինի: Սակայն երկրպագուների համար ես ունեմ նաև լավ նորություններ. հաջորդ ամառ դուք դեռևս կարող եք մասնակցել ֆուտբոլային խաղերին»,- ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինիի բառերը փոխանցում է rg.ru-ն: Դեկտեմբերի 12 ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում մեկնարկում է Ուկրաինայում և Լեհաստանում 2012թ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության տոմսերի վաճառքը, որոնք նախապես պատվիրվել էին մրցաշարի մասնակից 16 հավաքականների երկրպագուների համար: Եվրո-2012 տոմսային արշավի ընթացքում, մարտի 1-31, ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվել է 12 մլն 149 հազար 425 պատվեր՝ աշխարհի տարբեր երկրների երկրպագուների կողմից: Այսպիսով՝ տոմսերի 41% «կգնա» անմիջական վաճառքի ընթացքում, 14% բաժին կընկնի ՈւԵՖԱ-ի առաջատար և գովազդային գործընկերներին, 4% այն քաղաքի բնակիչներին, որտեղ անցկացվելու է հանդիպումը, նույքան տոմս էլ նախատեսվում է մրցումների հյուրերի համար, 3% կստանան ֆուտբոլային ընտանիքները, իսկ տոմսերի 2% VIP անձինք: Քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի հանդիպումների մասնակից- թիմերին բաժին կհասնի 5000-ական տոմս, իսկ եզրափակչում՝ 9000-ական: Տոմսերի գինը կլինի 45-600 եվրո՝ կախված տեղից, իսկ դրանք առձեռն ստանալ հնարավոր կլինի նախապես պատվիրվող նամակների միջոցով՝ մրցաշարի սկզբից ոչ ավելի վաղ, քան 4 շաբաթը: «Նրանց, ովքեր կուշանան ՈւԵՖԱ-ի տոմսերի գնման հարցում, խորհուրդ կտամ մասնակցել մեր գործընկերների բազմաթիվ միջոցառումներին: Որպես մրցանակ խաղարկվելու է մի քանի հազար տոմս և ես կոչ եմ անում ֆուտբոլի երկրպագուներին ռիսկի դիմել: Իսկ եթե դուք ապահովված մարդ եք, կարող եք գնել պրեմիում- փաթեթ և խաղերը դիտել հարմարավետ մթնոլորտում գործընկերների կամ ընկերների հետ»,- ասել է Պլատինին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |