Լատինական Ամերիկայում հայ երգիչները հանդես են եկել բարեգործական համերգներով

Լատինական Ամերիկայում հայ երգիչները հանդես են եկել բարեգործական համերգներով

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության «Հարավային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցություն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 2-19-ը Արա Գևորգյանը, իսկ նոյեմբերի 21-30-ը Զարուհի Բաբայանը, Արմինե Նահապետյանը, Վարազդատ Խաչումյանը և Սևակ Ամրոյանը բարեգործական համերգային ծրագրերով հանդես են եկել Ուրուգվայում, Բրազիլիայում և Արգենտինայում:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մասնակցությամբ այսօր նախարարությունում տեղի է ունեցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի, երգչուհիներ Զարուհի Բաբայանի, Արմինե Նահապետյանի, երաժիշտներ Վարազդատ Խաչումյանի և Սևակ Ամրոյանի մամուլի ասուլիսը վերոնշյալ համերգների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանն աջակցության համար` Սփյուռքի հայ համայնքներից վերադարձած մշակույթի գործիչները կիսվեցին տպավորություններով` նշելով Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայության ջերմ ընդունելության, համերգների առաջացրած մեծ ոգևորության մասին: Նրանք ընդգծեցին հայկական ազգային մշակութային ձեռնարկների անհրաժեշտությունը` հայության ազգային ոգին բարձր պահելու, հայապահպանության հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---