Այսօր լրանում է Խորհրդային Միության փլուզման 20-րդ տարելիցը 8 դեկտեմբերի 2011 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրանում է Բելովեժսկի համաձայնագրերի ստորագրման 20-ամյակը, երբ իր գոյությունը պաշտոնապես դադարեցրեց Խորհրդային Միությունը: 1991թ. դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի նախագահներ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կռավչուկն ու Ստանիսլավ Շուշկևիչը բելառուսական Բելովեժսկի որսորդական տանը ստորագրեցին մի փաստաթուղթ, որի ներածության մեջ ասվում էր. «ԽՍՀ Միությունը դադարեցնում է իր գոյությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն»: Այս փաստաթղթի առաջին կետով հիմնվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՄՆ): 1991թ. դեկտեմբերի 12-ին ՌՍԽՍՀ Գերագույն խորհուրդը վավերացրեց Բելովեժսկի համաձայնագրերը: 1990 մարտի և 1991 դեկտեմբերի միջև անկախություն հռչակեցին բոլոր 15 նախկին խորհրդային հանրապետությունները, ուստի հաճախ Բելովեժսկի համաձայնագրերի ստորագրումը դիտարկվում է զուտ որպես ձևականություն: 2005թ. ՌԴ այն ժամանակվա նախագահ Վլադիմիր Պուտինը ԽՍՀՄ փլուզումն անվանեց XX դարի «խոշորագույն աշխարհաքաղաքական աղետը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |