Ստեփան Սաֆարյանը 2012 թ պետբյուջեն համարում է «նախընտրական» 8 դեկտեմբերի 2011 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը այսօր խորհրդարանի կողմից հաստատված 2012թ պետբյուջեն բնութագրել է որպես «նախընտրական բյուջե»: «Դա բյուջե է, որի միջոցով, ելնելով նախընտրական տրամաբանությունից, փորձ է արվում լուծել այն խնդիրները, որոնք չեն լուծվել այս 4 տարիների ընթացքում»,- հայտնել է նա PanARMENIAN.Net –ի թղթակցին: Նրա խոսքով, նոր բյուջեն բոլորովին հուսադրող չէ և ցույց չի տալիս, որ Հայաստանը դուրս է եկել ճգնաժամային և ոչ կայուն փուլից՝ արտագաղթի և աղքատության պայմաննեում: «Եվ այս տեսակետից չի կասեցնում այդ վտանգավոր միտումներից և ոչ մեկը»,- նկատել է նա: Ինչ վերաբերում է հետագա բյուջեի կատարողականին, ապա ըստ Սաֆարյանի, իշխանություններն ինչպես միշտ դա կարող են անել արտաքին պարտքի հաշվին: «Եթե անգամ չկարողանան ապահովել եկամտային մասը, կվարվեն այնպես, ինչպես վարվել են առաջ՝ կմեծացնեն արտաքին պարտքը: Եվ կլուծեն խնդիրը՝ թքած ունենալով նրա վրա, թե ինչպես է մարվելու այդ պարտքը»,- հեգնանքով նկատել է նա: Համաձայն 2012 թ Հայաստանի պետբյուջեի վերջնական տարբերակի, եկամտային մասը կկազմի 911.6 մլրդ դոլար, ծախսային մասը՝ 1044.1 մլրդ դոլար, իսկ դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դոլար: ՀՆԱ-ի և դեֆիցիտի հարաբերակցության ցուցնաիշը կանխատեսվում է 3,1% 2011թ 3.95% դիմաց: Բացի այդ, 2012թ հարկային եկամուտների աճը 101 մլրդ դրամով ապահովելու նպատակով, խորհրդարանն ընդունել է հարկային բարեփոխումների համապատասխան օրենսդիր փաթեթ: 2012 թ տնտեսության աճը ծրագրվում է 4,2% մակարդակում, գնաճը նախատեսվում է 4% շրջանակներում՝ (1.5% տատանումով) : Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |