Ռուսական համալսարաններում կհնչի հայկական երաժշտություն 8 դեկտեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8, Ռուսաստանի՝ Ի. Մ. Գուբկինի անվան, նավթի և գազի պետական համալսարանի համերգասրահում կկայանա երգահան Էդուարդ Աբրահամյանի դաշնամուրային երաժշտության համերգը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Մոկվայի կոնսերվատորիայի ասպիրնտ Միքայել Հայրապետյանի կատարմամբ և Ռուսաստանի Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մ. Ս. Վոսկրեսենսկու ղեկավարությամբ: «Հայաստանի գաղտնիքները» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հայկական և հատկապես հազվադեպ ներկայացող հայ երգահանների երաժշտության քարոզումը ռուս ուսանող երիտասարդության շրջանում, դաշնակահարը կներկայացնի ռուսական պրեմիերա՝ Էդուարդ Աբրահամյանի դաշնամուրի 24 նախերգանքներ, հաղորդում է Ռուսատանում հայկական համայնքի եիտասարդության հարցերով փոխնախագահ Լևոն Մուկանյանը: Նա նաև հավելել է, որ համերգի մուտքը բոլոր ցանկացողների համար ազատ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |