Սերժ Սարգսյան. Վաղ, թե ուշ Թուրքիան պետք է առերեսվի պատմական անցյալի հետ![]() 8 դեկտեմբերի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մարսելում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Սփյուռքի ներկայացուցիչների առջև ելույթի ժամանակ նախագահը բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Մեզ հետ է առաջավոր մարդկությունը, ավելին` Ֆրանսիայի նախագահ պարոն Նիկոլյա Սարկոզիի վերջին այցից հետո Երևան մենք կարող ենք խոսել Ֆրանսիայի կողմից աջակցության մասին: Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդի դժբախտության վերաբերյալ»,- հայտնել է Սարգսյանը: Նախագահը նկատել է, որ այդ հարցում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել և հստակ է. «վաղ, թե ուշ Թուրքիան պետք է առերեսվի պատմական անցյալին: Բայց դա նախապայման չէ և ոչ էլ վրեժ լուծելու ցանկություն»: Սարգսյանի խոսքով` թուրքական իշխանությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը ոչ թե հանուն միջազգային հանրության, այլ հանուն իր ժողովրդի, ինչպես Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտն արեց հանուն գերմանացիների: «Կգա ժամանակը և իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում»,- ամփոփել է Սերժ Սարգսյանը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |