ՀՀ նախագահ. Եվրոպան կարևոր դերակատարություն ունի Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ![]() 8 դեկտեմբերի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան կարևոր դերակատարություն ունի Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը: Իր ելույթում նա մասնավորապես ասել է. «Ինչպես պարոն քաղաքապետն ասաց, իմ գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մարսել, որպեսզի մասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին: Անկախ մեր ակնկալած և ստացած արդյունքից` սա էական ձեռքբերում է Հայաստանը դեպի Եվրոպա բերելու ճանա-պարհին: Եվրոպական միությունը դարձել է ոչ միայն մեր կարևորագույն գործընկերներից մեկն արտաքին աշխարհում, այլև շատ լուրջ դերակատարում ունի Հայաստանի ներսում` նպաստելով մեր բարեփոխումների անցկաց¬մանը և մեր երկրի տնտեսական ու ընդհանուր կայունության ամրապնդմանը»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: «Մեր աշխատանքի էական ուղղություննե¬րից մեկը համաեվրոպական կառույցներում Հայաստանին արժանի տեղն ու դերն ապահո¬վելն է: Իսկ դա ճշմարիտ է ամբողջ քաղաքա¬կան համակարգի տեսանկյունից: Այսօր նաև Հայաստանի քաղաքական դաշտն է դառնում եվրոպական և յուրացնում եվրոպական արժեքները, հուսով եմ, որ նաև գործելաոճը: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այսօր բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանի կյանքում աշխույժ ու անմիջական մասնակցություն ունեն: Ես մի քիչ դժվարությամբ եմ այս բառն արտաբերում՝ սփյուռքահայը, որովհետև ինձ համար խորթ է: Հասկանում եք՝ հայը հայ է, որտեղ էլ նա ապրի: Անշուշտ, դա հեշտ բան չէ: Մենք հրավիրում ենք բոլորիդ մասնակցե¬լու Հայաստանի խնդիրները լուծելու ազնիվ գործին: Սփյուռքի մեր արյունակիցներին մենք դիմում ենք որպես հարազատի: Եվ հենց հարազատության իրավունքով միասին պետք է քննարկենք եղած թերությունները: Վստահ եմ, որ շատերդ տեղյակ եք, բայց ոչ բոլորդ. այս այցի նախօրյակին ես ստորագրեցի «Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքում Հայաս¬տանի Հանրապետության գլխավոր հյուպա¬տոսություն ստեղծելու մասին» հրամանագի-րը»,-ասել է նախագահը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |