Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քննարկել են տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր![]() 8 դեկտեմբերի 2011 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարինե Ղազինյանը իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բուքինհեմյան պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարեւորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Դեսպան Ղազինյանը ներկայացրել է Հայաստանի՝ հին քաղաքակրթության մաս կազմող պատմությունը, ինչպես նաեւ այն մարտահրավերները, որոնք կանգնած են միայն 20-ամյա պատմություն ունեցող նորաստեղծ ժողովրդավարության առջեւ: Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հաջողություն է մաղթել ՀՀ դեսպանին իր նոր առաքելություն իրականացման գործում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |