Բակո Սահակյանը քննարկել է բնակարանային քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր![]() 8 դեկտեմբերի 2011 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ դեկտեմբերի 8-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` բնակարանային քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ: Նախագահականից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների և «Արցախ» թաղամասի շինարարության հետ կապված հարցերին: Նախագահ Սահակյանը բնակարանային քաղաքականությունը համարել է երկրի սոցիալական քաղաքականության կարևոր բաղադրամասերից մեկը, որից մեծապես կախված է վերջինիս արդյունավետ իրականացումը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |