Թոմաս դը Վաալ. Ղարաբաղյան հակամարտության ուժային տարբերակով լուծումn անլուրջ է

Թոմաս դը Վաալ. Ղարաբաղյան հակամարտության ուժային տարբերակով լուծումn անլուրջ է

PanARMENIAN.Net - Ոչ ոք լրջորեն չի ընդունում, որ ղարաբաղյան հակամարտությունը առաջիկա 2 տարիներին կարող է Ադրբեջանի կողմից լուծվել ուժային տարբերակով, քանի որ դա կարող է աղետ դառնալ բոլորի համար: Այդ մասին Ազադլիգ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնի Քարնեգի Ֆոնդի փորձագետ Թոմաս դը Վաալը:

Պատասխանելով այն հարցին, արդյոք կարող է ղարաբաղյան հակամարտությունում ամրապնդվել Ադրբեջանի դերը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելուց հետո, Դը Վաալը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները միևնույն ժամանակ հանդիսանում են ՄԱԿ-ի մշտական անդամներ և «միանշանակ կարող են վետո դնել ՄԱԿ-ի միջոցով խաղաղ գործընթացում փոփոխություններ մտցնելու դեպքում»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---