«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները 8 դեկտեմբերի 2011 - 17:49 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: Անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ, նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ: «Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող մեր ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում: Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայությանների համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև |