Գալուստ Սահակյան. Տնտեսական աճի ներկայիս տեմպերի պահպանման դեպքում 2012թ. բյուջեն կարող է գերակատարվել![]() 8 դեկտեմբերի 2011 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեկնաբանել է ԱԺ-ում այսօր ընդունված 2012թ. պետբյուջեն: «Հաշվարկներն այնպես են արված, որ եթե տնտեսական աճը տարեվերջին տևական բնույթ ունենա, կարծում եմ, բյուջեն կգերակատարվի»,-հայտարարել է նա PanARMENIAN.Net ին: Ըստ պետբյուջեի վերջնական տարբերակի, բյուջեի եկամտային մասը կկազմի 911, 6 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 1044,1 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 132,5 մլրդ դրամ: ՀՆԱ հանդեպ դեֆիցիտի հարաբերակցությունը կանխատեսվում է 3,1 տոկոսի չափով, 2011թ. նախատեսված 3,95 տոկոսի դիմաց: Բացի այդ, 2012թ. 101 մլրդ դրամով հարկային մուտքերի աճն ապահովելու համար խորհրդարանն ընդունեց նաև հարկային բարեփոխումների օրենսդրական փաթեթը: 2012թ. Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, գնաճը՝ 4 տոկոսի (1,5 տոկոս տատանումով): ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |