Անդերս Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին![]() 8 դեկտեմբերի 2011 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ամփոփիչ մամլո ասուլիսում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Ես ասում եմ և կրկնում եմ, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ միջամտել Սիրիայի իրավիճակին»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Ռասմուսենը նշել է, որ տարածաշրջանի մյուս երկրների վերաբերյալ «ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այդ երկրների ավտորիտար համակարգից ժողովրդավարության անցնելու համար, եթե, իհարկե, համապատասխան հարցում ստանա»: «ՆԱՏՕ-ն կարող է աջակցել այն ոլորտներում, որտեղ եզակի փորձ ունի, մասնավորապես ռազմական բարեփոխումների ոլորտում»,-ասել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |